|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հանրապետության Նախագահը Երևանի քաղաքապետի և մետրոպոլիտենի ղեկավարության ուղեկցությամբ այսօր «Մարշալ Բաղրամյան» կայարանից ուղևորվել է դեպի «Զորավար Անդրանիկ» կայարան, որտեղից այցելել է մետրոպոլիտենից անմիջական մուտք ունեցող նորակառույց «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոն: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել կենտրոնի բացման արարողությանը:
«Ռոսիա Մոլ» կենտրոնի սեփականատեր «Սիլ» կոնցեռն ընկերության համասեփականատերերի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների, բացմանը հրավիրված բազմաթիվ այլ հյուրերի հետ Նախագահը շրջայց է կատարել «Ռոսիա Մոլ»-ում, որի ընթացքում Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները ներկայացրել են «Սիլ» կոնցեռնի քաղաքաշինական ծրագրերը, որի մաս է կազմում նաև նորաբաց առևտրի կենտրոնը: