|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ սատարում է ռուսական դաշնային հեռուստաընկերությունների որոշմանը՝ եթերում չպատմել Մոսկվայում ուզբեկ դայակի կողմից երեխայի դաժան սպանության մասին. հայտնում է Коммерсантъ-ը:
Նա հերքել է տեղեկություններն այն մասին, թե իշխանությունները հեռուստաընկերություններին խորհուրդ են տվել չպատմել աղմկահարույց դեպքի մասին:
«Այդպես չէ։ Այդ հեռուստաընկերություններն ինքները ցույց չեն տվել խելագարներին։ Եվ մենք նրանց աջակցում ենք»,- ասել է նա:
Ռուսական Առաջին ալիքի, России-1-ի, НТВ-ի և ТВЦ-ի եթերում լռել են այս հանցագործության մասին։
РБК-ի տվյալներով՝ հեռուստաընկերությունների երկու աշխատակիցներ հայտնել են, որ իրենց խորհուրդ են տվել երեխայի սպանության մասին նյութը ցույց չտալ եթերում. իշխանությունները վախեցել են ուշադրություն հրավիրել ազգային հարցի վրա: