|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ադրբեջանի Գաբալայի շրջանի Քյոթուքլու շրջանի շուրջ 25 բնակիչ այսօր գիշերը փորձել է անցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ Ակնայի (Աղդամ) ուղղությամբ, հայտնում է ադրբեջանական minval.az-ը:
Նրանք սպիտակ դրոշներով մոտեցել են շփման գծին, սակայն նրանց շրջապատել են ադրբեջանցի իրավապահները:
Ադրբեջանական լրատվամիջոցը նշում է, որ պատճառը տեղի իշխանություններն են, ավելի կոնկրետ` Նաբիեւների գերդաստանը: Գյուղացիները հայտնել են, որ Նաբիեւները հանիրավի մեղադրում են գյուղի մի շարք երիտասարդների ու բռնել են տվել նրանց: Ադրբեջանի հարկային նախարարի խորհրդական Գարա Նաբիեւը եւ նրա ազգական Իքրամ Նաբիեւը վերահսկողության տակ են առել ողջ շրջանը: Նրանք թմրանյութեր են գցում բնակիչների տները, ապա կանչում ոստիկաններին:
Սահմանն անցնել փորձող բնակիչներն այժմ Ակնայի ոստիկանական բաժանմունքում են: