Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքը հունիսի 9-ին և 10-ին կարկտահարությունից մեծ վնասներ է կրել: Սակայն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի պատրաստվում փոխհատուցել այդ վնասները:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ այս պատճառով 1200 հուսահատված գյուղացի երեկ փորձել են հատել Թուրքիայի սահմանն ու լքել երկիրը:
«Արմավիրի մարզի ժողովուրդն ագրեսիվ էր, վեր կացան ու ճանապարհը փակեցին, իսկ Շիրակինը` խելոք է ու խեղճ, ո՞վ է բանի տեղ դնելու: Ընկանք շատ վատ դրության մեջ: Այսօր (երեկ- խմբ.) հավաքվել էին ու փորձում էին սահմանը հատել, ոստիկանների հետ միասին համոզեցինք, հետ բերեցինք: Խնդրեցինք՝ մի քիչ սպասեն: Տեսնենք, թե մեր պետական այրերը երբ կզարթնին, որ գան գյուղն ուսումնասիրելու: Եթե փոխհատուցում չարվի, ապա գյուղացիները գաղթի ճամփան կբռնեն: Ստիպված լքելու են»:
Մինչդեռ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն անտեղյակ էր կատարվածից. «Եթե նման բան լիներ, ապա մեզ կտեղեկացնեին: Կարկուտ եղել է, բայց նման բան չի եղել»: