Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ-ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ուժերի սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են Աֆղանստանի երկու քաղաքացիների, որոնք ապօրինի հատել են հայ-թուրքական սահմանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴՈՒ սահմանապահ վարչության լրատվական ծառայությունից, սահմանամերձ հատվածում աշխատող` տեղի բնակիչներից հուլիսի 6-ին տեղեկատվություն է ստացվել, որ Թուրքիայի կողմից անծանոթ անձը դուրս է եկել սահմանային Արաքս գետի ափ: Մի քանի րոպե անց Արտաշատի սահմանապահ ջոկատի խումբը կազմակերպել է գաղտնի հետապնդում: Օգտագործելով հանգամանքը, որ Արաքսը սակավաջուր է, սահմանախախտը անցել է ջրի միջով և փորձել թաքնվել թփերի մեջ: Հենց այդ պահին սահմանապահները ձերբակալել են նրան: Մի քանի րոպե անց նկատվել է երկրորդ սահմանախախտը, որը ևս ձերբակալվել է սահմանը հատելուց հետո:
Ձերբակալվածների նախնական հարցաքննությամբ պարզվել է, որ նրանք Աֆղանստանի քաղաքացիներ են և մտադրություն են ունեցել Հայաստանի տարածքով անցնել Եվրամիության երկրներ: Սահմանախախտների մոտ հայտնաբերվել է ուսի պայուսակ, որում եղել են անձնական իրեր և երկու «Նոկիա» հեռախոս: Ձերբակալվածները հանձնվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որը ստուգում է իրավախախտության նրանց վարկածը:
ՀՀ-ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ուժերի սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Անատոլի Միխեևը որոշում է կայացրել խրախուսել տեղի բնակիչներին արժեքավոր նվերներով: Սահմանին իրավապահների և տեղի բնակիչների համագործակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության հիմնաքարերից է: