Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում է մի որոշում, ըստ որի` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2015 թվականի հոկտեմբերի 20-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2016 թվականի առաջին կիսամյակում հատկացվելու է 4900 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Վճռի կատարման պարտադիր հիմնական պայմաններից մեկն է դիմումատուի խախտված իրավունքների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի հատուցման գումարի վճարումը: Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված փոխհատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2016 թվականի ապրիլի 20-ն է: