|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու նպատակով կառավարությունը վարչապետի աշխատակազմին կհատկացնի 5850 եվրոյին համարժեք դրամ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 21-ի նիստի օրակարգում:
Ըստ հիմնավորման, «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործով (գանգատ թիվ 6822/10) ՄԻԵԴ-ի 2020 թվականի մարտի 26-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է դիմումատուին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 5,850 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Նշված գործով ՄԻԵԴ վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2020 թվականի մարտի 26-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2020 թվականի հունիսի 26-ն է: