կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-11 11:38
Իրավական

ՄԻԵԴ-ի վճիռները կատարելու համար կառավարությունը 8 գործով վճարելու է 81 հազար 100 եվրո

ՄԻԵԴ-ի վճիռները կատարելու համար կառավարությունը 8 գործով վճարելու  է  81 հազար 100 եվրո

Կառավարությունն այսօրվա նիստում միջոցներ հատկացրեց Արդարադատության նախարարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով:

նախագծերից մեկով` ՄԻԵԴ-ի «Ավագյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի նոյեմբերի 22-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 900 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Նշված գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 22-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 22-ն է:

Մեկ այլ նախագծով ՄԻԵԴ-ի «Մաշինյանը և Ռամազյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թվականի փետրվարի 14-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 14 000 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 14-ն է:

ՄԻԵԴ-ի «Մհեր Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 4413/10 գանգատ) 2019 թվականի փետրվարի 14-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 5 200 (հինգ հազար երկու հարյուր) եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Նշված գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 14-ն:

ՄԻԵԴ-ի «Լևոն Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թվականի փետրվարի 14-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 17 200 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Նշված գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 14-ն է:

Եվս մեկ գործով` ՄԻԵԴ-ի «Ռամազյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 54769/10 գանգատ) 2019 թվականի փետրվարի 14-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 10 400 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Նշված գործով ՄԻԵԴ_ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 14-ն է:

ՄԻԵԴ-ի «Վարդանյանը և Հախվերդյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թվականի փետրվարի 14-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 14 000 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Նշված գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 14-ն է:

ՄԻԵԴ-ի «Փարսադանյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 5444/10 գանգատ) 2019 թվականի փետրվարի 14-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 8 600 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Նշված գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 14-ն է:

ՄԻԵԴ-ի «Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թվականի մարտի 14-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 10 800 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Նշված գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի մարտի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի հունիսի 14-ն է:

Այսպիսով` ընդհանուր առմամբ ՀՀ-ն պարտավորվում է ՄԻԵԴ վճիռներով վճարել 81 100 եվրոյին համարժեք դրամ: