|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Փետրվարի 22-ի երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1981 թ. ծնված Արմինե Ա.-ն և հայտնել, որ հարևանն ու նրա եղբայրը ծեծել են իրեն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Արագածի 2-րդ զանգվածի թաղամասում 1985 թ. ծնված Ալեքսեյ Գ.-ն ծեծի է ենթարկել Արմինե Ա.-ին` ձախ ձեռքի մասում պատճառելով վնասվածք, իսկ հաջորդ օրը ծեծել է եղբայրը` 1993 թ. ծնված Արմեն Գ.-ն:
Փետրվարի 22-ին, ժամը 20-ին, եղբայրները ներկայացել են Վաղարշապատի բաժին:
Կատարվում է հետաքննություն: