Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-06-06 13:30
Հասարակություն

Ինչու է երազգավորսցի կինը դանակահարել հարևանուհուն. մանրամասնում է գյուղապետը

Ինչու է երազգավորսցի կինը դանակահարել հարևանուհուն. մանրամասնում է գյուղապետը

Շիրակի մարզի Երազգավորս համայնքի ղեկավար Արտաշես Մխիթարյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ նախօրեին իրենց գյուղում երկու կանանց միջև տեղի ունեցած վիճաբանությանը, որն ավարտվել է դանակահարությամբ:

«Լուրջ բան չկա: Սովորական ընտանիքի կանայք են: Նրանցից մեկը`Մելսիդան, Գյումրիից է եկել մեր գյուղ: Տուն են առել ու ընտանիքով տեղափոխվել մեզ մոտ: Մյուս կինն  էլ` Ժաննան, մեր գյուղից է»,- ասաց գյուղապետը` հավելելով. «Լուրջ բան չկա, հարևաններ են, վիճել են: Ես տեղյակ էլ չէի, որ դանակահարություն է եղել, հետո իմացա, որ նման բան է եղել»:

Գյուղապետը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, վեճն առաջացել է գումարային հարցերի պատճառով: Կանանցից մեկը, ըստ վարկածի, գնացել էր մյուսի տուն` իր պարտքը վերցնելու, սակայն սկսել են վիճել, որից հետո նրանցից մեկը դանակահարել է մյուսին:

«Հիմա ամեն ինչ հարթվել է, նորից բորոբոքելու կարիք չկա»,- ասաց Մխիթարյանը: