| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԺ հերթական քառօրյայում քննարկվում է ՄԻՊ ընտրելու հարցը: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի որոշմամբ` ՄԻՊ թեկնածու է առաջադրվել Արման Թաթոյանը:
Հիմնական զեկուցող` պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նախ ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը, ապա հավելեց, որ թեկնածուն` Արման Թաթոյանը, իր գործունեության ընթացքում իրեն դրսեւորել է որպես ապաքաղաքական անձնավորություն, ով միշտ այս կամ այն հարցի վերաբերյալ հայտնել է մասնագիտական տեսակետ: «Երիտասարդ է, պրակտիկ, եւ կարծում եմ` այն խնդիրները, որոնք դրված են ՄԻՊ-ի առջեւ, Արման Թաթոյանը կարող է դրանք լուծել, իհարկե` բոլորիս աջակցությամբ»,- ասաց նա:
Ելույթ ունեցավ նաեւ Արման Թաթոյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հարց ուղղեց նրան, թե որո՞նք են այն բացթողումները, որ ՄԻՊ-ը թույլ է տվել: Արման Թաթոյանը նշեց, որ ՄԻՊ ինստիտուտը թեեւ ունի կայացման ճանապարհ, բայց վստահորեն գնում է այդ ճանապարհով: Ինչ վերաբերում է բացթողումներին, նա մատնանշեց «ՄԻՊ-ի մասին» օրենքում փոփոխություններ անելու անհրաժեշտությունը, ՀԿ-ների առավել ակտիվ ընդգրկումը ՄԻՊ դաշտում: «Առաջնահերթ անելիք, որը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի ստացվել, դա ՄԻՊ-ի մասին օրենսդրական փոփոխությունների հարցն է, որը մեծապես կնպաստի ՄԻՊ-ի հեղինակության բարձրացմանը»,- ասաց Արամ Թաթոյանը:
Թեւան Պողոսյանը հարցրեց, թե արդյո՞ք օրենսդրական բացն է միակ բացթողումը: Արման Թաթոյանը պատասխանեց, որ օրենսդրական բացթողման արդյունքում, նաեւ` պրակտիկ առումով, ցավոք, դեռ չկա այն ընկալումը, որ պետք է ակտիվորեն աշխատել ՄԻՊ ինստիտուտի հետ: