կարևոր
2977 դիտում, 5 ամիս առաջ - 2023-11-16 23:33
Հասարակություն Աշխարհ

Արման Թաթոյանը Սյունիքի համայնքապետերի պատվիրակության հետ մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում

Արման Թաթոյանը Սյունիքի համայնքապետերի պատվիրակության հետ մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում

ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը Սյունիքի համայնքապետերի պատվիրակության հետ մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Այս օրերին տեղի ունեցան հանդիպումներ`

Լոս Անջելեսի հայ համայնքի հետ.

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Տեր Հովնան Արք. Տերտերյանի հետ.

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրանի (ANCA Western Region) հետ.

Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյի հետ:

Աշխատանքային այցը կազմակերպված է Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ և ընթանում է ամերիկահայ փաստաբան Կարօ Ղազարեանի (Garo Ghazarian) ղեկավարությամբ»,- գրել է նա: