|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Yerkir.am-ի տեղեկություններով` Գյումրու մինի կենդանաբանական այգու երեք առյուծներին` մայր Մերիին և նրա երկու ձագերին՝ Զիտային և Գիտային, տեղափոխել են Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան: Կենդանիներն այնտեղ կմնան մինչև ամբողջական բուժզննում անցնելը:
Ապաստարանն այժմ կառուցման փուլում է: Խոսակցություններ կան առյուծներին` Հոլանդիա կամ Անգլիա տեղափոխելու մասին:
Ի դեպ, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի փոխտնօրեն Եվա Մարտիրոսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ առյուծների համար անհրաժեշտ սնունդն ապահովում են իրենք, այս և այլ անհրաժեշտ ծախսերը հետագայում կապահովի Կենդանաբույժների համաշխարհային ծառայությունը (WVS):
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը միակ մասնավոր կառավարվող բնապահպանական տարածքն է ողջ Հարավային Կովկասում: Այն գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) վերահսկողության ներքո: Ապաստարանն ընդգրկում է շուրջ 4000 հա պահպանվող տարածք և հարակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: