կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-19 20:13
Սպորտ

«Շիրակ»-ը 9:1 հաշվով հաղթել է «Սոչի»-ին

«Շիրակ»-ը 9:1 հաշվով հաղթել է «Սոչի»-ին

Այսօր Գյումրի «Շիրակ»-ն անցկացրեց առաջին ստուգողական հանդիպումը՝ Սոչիում անցկացվող հավաքի ընթացքում։  Գյումրեցիների մրցակիցը Սոչիի հավաքական թիմն էր։ 

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքքը, Բիչախչյանի թիմը հեշտությամբ կարողացավ խոշոր` 9:1 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ «Շիրակ»-ից երկուական գոլեր խփեցին  Դավիթ Հակոբյանը, Դրիսա Դիարասուբան, Ռումյան Հովսեփյանը, իսկ մեկական գոլի հեղինակ են դարձել Արամ Մուրադյանը, Վահան Բիչախչյանը և Օդիլոն Կուակուն։ 

Վարդան Բիչախչյանն առաջին խաղակեսում դաշտ էր դուրս բերել հետևյալ կազմ՝ Արմեն Խաչատրյան, Արման Հովհաննիսյան, Գևորգ Հովհաննիսյան, Միլոշ Ստամենկովիչ, Ռոբերտ Դարբինյան, Դավիթ Հակոբյան, Կարեն Ալեքսանյան, Կաբա Մուհամեդ, Դրիսա Դիարասուբա, Վիուլեն Այվազյան, Արամ Մուրադյան։ 

Հաջորդ ստուգողական հանդիպումը «Շիրակ»-ը կանցկացնի փետրվարի 23-ին՝ մրցելով «Ուֆա»-ի հետ։