Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի «Բանանց»-ը ստուգողական խաղում 4-0 հաշվով հաղթանակ է տոնել Հայաստանի առաջնության Առաջին խմբի առաջատար «Ալաշկերտ-2»-ի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է «Բանանց» ակումբի մամուլի ծառայությունը:
Հանդիպման բոլոր չորս գոլերը խփվել են առաջին կեսում: 10-րդ րոպեին խաղընկերոջ եզրային փոխանցումը կրունկով կատարած գեղեցիկ հարվածով եզրափակել է Ացամազ Բուրաևը: Քիչ անց հակագրոհի ժամանակ Պետրոս Ավետիսյանը գեղեցիկ փոխանցմամբ դարպասապահի դեմ մեն-մենակ է դուրս բերել Զավեն Բադոյանին: Վերջինս օգտագործել է իր լավ հնարավորությունը՝ 2-0: Հանդիպման 36-րդ րոպեին կրկին իր հարձակողական ունակություններով է աչքի ընկել Ացամազ Բուրաևը: 26-ամյա հարձակվողը շատ լավ կողմնորոշվելով մրցակցի տուգանային հրապարակում գրավել է դարպասի վերին անկյունում: Այս խաղում իր չորրորդ գնդակը «Բանանց»-ը խփել է գեղեցիկ գրոհի արդյունքում: Ացամազ Բուրաևը ստանալով գնդալը` մեկ հպումով այն ուղարկել է դեպի Հակոբ Հակոբյանը և 18-ամյա ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը չորրորդ անգամ է հայտնվել դարպասում:
Երկրորդ կեսը նույնպես անցել է «Բանանց»-ի առավելությամբ: Վերջին 20 րոպեների ընթացքում խաղալու հնարավորություն են ստացել երիտասարդ ֆուտբոլիստներ Էդգար Մովսիսյանը, Վլադիմիր Բաբայանը, Գևորգ Խուլոյանը և Հովհաննես Իլանգյոզյանը: Երկրորդ կեսում դարպասի գրավում չի արձանագրվել:
«Բանանց» - «Ալաշկերտ-2»` 4:0 (4:0)
Գոլերը՝ Ացամազ Բուրաև 10, 36, Զավեն Բադոյան 12, Հակոբ Հակոբյան 40