|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Այսօր ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստում քննարկվել է լրագրող Լիլիթ Լալայանի դիմումը 7 պատգամավորների վերաբերյալ: Հիշեցնենք, որ լրագրողը դիմել էր էթիկայի հանձնաժողովին՝ տրամադրելով տեսանյութեր այն մասին, թե ինչպես են ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Արշակ Մխիթարյանը, Բազմասեր Առաքելյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Սպարտակ Մելիքյանը, Համլետ Հարությունյանը, Կարեն Սարիբեկյանը, Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը քվեարկում ուրիշի փոխարեն, ինչը ԱԺ կանոնակարգ-օրենքի խախտում է:
Էթիկայի հանձնաժողովը, այսօր քննելով լրագրողի դիմումը, որոշում չի կայացրել, նիստը տեղափոխվել է և կկայանա փետրվարի 18-ին:
Նշենք, որ էթիկայի հանձնաժողովը նիստին հրավիրել էր բոլոր այդ յոթ պատգամավորներին, որոնց վերաբերյալ հարցը պետք է քննվեր, սակայն նրանից ոչ մեկը չէր ներկայացել նիստին: ԱԺ կանոնակարգ-օրենքը հնարավորություն ընձեռում է այդ պատգամավորներին նիստին ներկա չգտնվել, բայց նրանք տասն օրվա ընթացքում գրավոր պարզաբանումներ պետք է ներկայացնեն հանձնաժողովին: