|
Փոխարժեքներ
16 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 427.39 |
| RUB | ⚊ | ₽ 5.0809 |
| GBP | ⚊ | £ 494.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.6 |
Parliamentmonitoring.am կայքը դիտարկել է 6-րդ գումարման Ազգային ժողովի գործունեությունը և հրապարակել վիճակագրություն:
Եվ այսպես, ամենաշատ «կողմ» քվեարկել է ՀՀԿ խմբակցությունը, «դեմ»` «Ելք» խմբակցությունը, «ձեռնպահ»` «Ծառուկյան» խմբակցությունը:
Ամենաշատ բացակա պատգամավորների եռյակը գլխավորում է «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, (137 բացակա), հաջորդը նույն խմբակցության պատգամավոր Նոռա Առուստամյանն է (79 բացակա), եռյակը եզրափակում է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը (76 բացակա):
Ամենակատիվ պատգամավորների եռյակը գլխավորում է «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը (65 հարց ու ելույթ), նրան հաջորդում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը (44 հարց ու ելույթ), եռյակը եզրափակում է ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը (43 հարց ու ելույթ):
Ամենաշատ ձեռնպահ քվեարկած պատգամավորները «Ծառուկյան» խմբակցությունից են` Նաիրա Զոհրաբյան, Վարդան Բոստանջյան, Վահան Կարապետյան (8-ական ձեռնպահ):
Իսկ ահա ամենաշատ դեմ քվեարկած պատգամավորները «Ելք» խմբակցությունից են. Մանե Թանդիլյան (3)0, Լենա Նազարյան (30), Արտակ Զեյնալյան (29):
Ամենաշատ կողմ քվեարկած պատգամավորները ՀՀԿ-ից են. Վահրամ Բաղդասարյան ,Գագիկ Մելիքյան, Սամել նիկոյան: Նրանք 134-ական անգամ կողմ են քվեարկել: