կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-27 22:18
Իրավական

Քրեական գործ` ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար

Քրեական գործ` ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար

ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի բաժնում ավարտվել է թիվ 17/31 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:



Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2013թ. փետրվարի 18-ին` ՀՀ Նախագահի ընտրությունների քվեարկության օրը, Արարատի մարզի Նորաշեն գյուղի թիվ 17/31 ընտրատեղամասում նույն գյուղի բնակչուհի Հ.Թարվերդյանը փորձել է քվեարկել նույն գյուղի մեկ այլ բնակչուհի Ժ.Գեղամյանի անձնագրով:



Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Թարվերդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:



Քրեական գործը հարուցվել է «Hetq.am» ինտերնետային էջում փետրվարի 18-ին՝ ժամը 19։05-ին տեղադրված «Ընտրակեղծիքի դեպք Արտաշատի թիվ 17/31 ընտրատեղամասում» վերտառությամբ հոդվածի հիման վրա ոստիկանության Արտաշատի բաժնում նախապատրաստված նյութերով։