|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Քիչ առաջ Քրեական վերաքննիչ դատարանը (նախագահող Սեւակ Համբարձումյան) մերժեց Երեւան քաղաքի դատախազության վերաքննիչ բողոքը՝ «Շենգավիթ» ԲԿ-ի գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ եւ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի հունվարի 23-ի որոշումը թողեց օրինական ուժի մեջ:
Հիշեցնենք, որ Բախշյանը ձերբակալվել էր հունվարի 22-ին՝ բշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և դրա հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու կասկածանքով, սակայն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 23-ին պարտավորեցրել էր քննիչին` ազատ արձակել ձերբակալված Շուշանիկ Բախշյանին, ինչից հետո նրան շտապօգնության բրիգադով տեղափոխել էին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Հունվարի 26-ին Շուշանիկ Բախշյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Այնուհետև դատարանը նրա նկատմամբ, որպես խափանման միջոց էր ընտրել գրավը: