|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Տեղեկացրել էինք, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին ազատ են արձակել: yerkir.am-ի հետ զրույցում Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ չնայած Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանն արդեն որոշումը կայացրել է, սակայն քննիչը դատարանից փախել է, որպեսզի չկատարի դատարանի որոշումը:
«Դատարանը պարտավորեցրել է ազատ արձակել Շուշանիկ Բախշյանին, սակայն քննիչը դատարանից փախավ, որ չկատարի դատարանի որոշումը: Մենք էլ այստեղից չենք հեռանալու, մինչեւ թուղթը չտան»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը: Շտապօգնություն» են հրավիրել, բայց ոստիկանները չեն թողնում, որ հասնենք հիվանդանոց: Հայաստանի պատմության մեջ նման բան դեռ չէր եղել, բայց շուտով կարծես կարձանագրվի»,-ասաց Սիրունյանը: