|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով` ոստիկանության նախկին աշխատակիցներին` ոստիկանության փոխգնդապետ Հասմիկ Խ.-ին և ոստիկանության մայոր Ալեքսան Հ.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջիններս` խմբով, նախնական համաձայնության գալով, իրենց լիազորությունների շրջանակում Արթուր Մ.-ին Երևանի Թերլեմեզյան 18 հասցեում փաստացի գրանցման համար բնակության հանգամանքները հաստատող տեղեկություն տրամադրելու նպատակով 2014 թվականի նոյեմբերին պահանջել են ընդհանուր առմամբ խոշոր չափերի` 600 ԱՄՆ դոլար կաշառք:
2014թ. նոյեմբերի 5-ին ոստիկանության աշխատակից Ալեքսան Հ.-ին 280 ԱՄՆ դոլար և 50.000 ՀՀ դրամ կաշառքը հանձնելուց հետո, Արթուր Մ.-ն Հասմիկ Խ.-ի կանչով ներկայացել է ոստիկանության հիշյալ բաժին և վերջինիս ներկայությամբ Ալեքսան Հ.-ին տվել մնացած 80.000 ՀՀ դրամ կաշառքը: Այդ ժամանակ Ալեքսան Հ.-ն կազմել է բնակարան այցելելու մասին կեղծ արձանագրություն` ամրագրելով, իբր, Արթուր Մ.-ն շուրջ մեկ ամիս է, ինչ բնակվում է հիշյալ հասցեում:
Ոստիկանության փոխգնդապետ Հասմիկ Խ.-ի և ոստիկանության մայոր Ալեքսան Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: