կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-12 11:11
Քաղաքական

Օրը գալու է, չէ՞, հետո ի՞նչ են ասելու. Աղվան Վարդանյան

Օրը գալու է, չէ՞, հետո ի՞նչ են ասելու. Աղվան Վարդանյան

Թերթերից մեկն այսօր հերթական զառանցանքն է տպագրել ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների մասին: Մասնավորապես` «Ժամանակ» թերթը գրել է, թե իբր ՀՅԴ-ում ՀՀԿ-ի հետ համագործակցության շուրջ վիճել են, զանգահարել նախագահի նստավայր եւ բացատրել, թե ներքին անհամաձայնության պատճառով համագործակցությունը կարող է չկայանալ:

Yerkir.am հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հրապարակված նյութը «ծայրեծայր սուտ եւ հակադաշնակցական զառանցանք» որակեց:

«Օրը գալու է, չէ՞: Հետո ի՞նչ են ասելու: Թեեւ անբարոյականությունն անսահման է: Էլի կմարազմեն: Բայց, իրոք, կուզեի, որ մի լուրջ վերլուծաբան քններ ԶԼՄ-ների վերջին շրջանի` Դաշնակցության մասին նյութերը: Վստահ եմ՝ ակնհայտ կդառնար, թե որտեղից են սնվում մի քանի լրատվամիջոցների /թերթ ու կայք/ թաքուն ու բացահայտ տերերը: Նաեւ պարզ կդառնար, թե ում ձեռնտու չէ Հայաստանում Դաշնակցության ազդեցության մեծացումը»,- հայտարարեց նա: