Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե իմ ընկերներին բերման են ենթարկում հողատու եւ դավաճան ասելու համար, ես կրկնում եմ այդ բառերը. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն ակցիա է իրականացնում կառավարության շենքի առջեւ՝ հերթական անգամ ի ցույց դնելով Նիկոլ Փաշինյանի խոսքի, գործի եւ իրականության անհամապատասխանությունը։ Մինչ ակցիայի մեկնարկը՝ ոստիկանության աշխատակիցները կառավարության առջեւ հավաքված քաղաքացիներին հորդորեցին բարձր չխոսել, չգոռալ, վիրավորական արտահայտություններ չհնչեցնել, ապա կարճ ժամանակ անց սկսեցին ակցիայի մասնակիցներին բերման ենթարկել:
Վարդանյանը շեշտեց՝ այս կառավարության աշխատանքը Հայաստանի շահերին հակասում է։ «Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս կառավարությունը չաշխատի: Հայաստանում կա դիմադրություն այս իշխանության քաղաքականության դեմ։ Մեր գործն է այդ սերմերը փայփայել եւ ցույց տալ, որ այդ քաղաքականությունը Հայաստանում չի հաջողելու: Ոստիկանությունը նախապես ասել էր, որ բարձրախոս օգտագործելու համար բերման է ենթարկելու մարդկանց: Նման օրենք ու կարգավորում չկա որեւէ օրենսգրքով: Եկել էի այստեղ՝ հույս ունենալով, որ մարդկանց ներկայությունը կստիպի ոստիկանությանը՝ զերծ մնալ անօրինական գործողություններ իրականացնելուց: Մի քանի հոգու արդեն բերման են ենթարկել, մեկին՝ բարձրախոսով խոսելու համար, մյուսին՝ պարզապես լրագրողների հետ զրուցելու»,- ասաց պատգամավորը:
Մանրամասները դիտեք տեսանյութում։