կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-11 11:33
Տարածաշրջան

Հայտնի են Թուրքիայում հայ ընտանիքին կողոպտած ՀՀ քաղաքացիների անունները

Հայտնի են Թուրքիայում հայ ընտանիքին կողոպտած ՀՀ քաղաքացիների անունները

Հրապարակվել են փետրվարի 6-ին Կ.Պոլսում տարեց Դեմիրջյանների տան վրա կողոպուտի նպատակով ավազակային հարձակում իրականացրած և  երեկ ձերբակալված կասկածյալների անունները:

Ըստ Sabah-ի՝ ձերբակալված կասկածյալներն են՝  Արթուր Ա., Սերժ Մ., Արամ Հ., Մարիաննա Հ., Քրիստինե Ե.: Ձերբակալվածների թվում են նաև ազգությամբ հայ` Թուրքիայի քաղաքացիներ Լիդա Բ., Նարգիզ Մ., Արմինե Մ.:

Ոստիկանությանը ցուցմունք տված կասկածյալներ Արթուրը, Արամը, Սերժը, Մարինան, Լիդան, Նարգիզը, Արմինեն և Քրիստինեն խոստովանել են իրենց մեղքը:

Հայտնի է դարձել նաև, որ կասկածյալները հանցագործությունից հետո փորձել են Վրաստան փախչել: Բացի այդ` պարզվել է, որ կասկածյալներից մեկն աշխատել է Դեմիրջիների ընտանիքում:

Ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ հանցագործության ամբողջական բացահայտման համար աշխատանքներ են իրականացվում: Չի բացառվում, որ ձերբակալվածների թիվն ավելանա:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Կ.Պոլսի Շիշլի թաղամասում մի խումբ ավազակներ թալանելու նպատակով մտել էին տարեց հայ զույգի տուն, կողոպուտից հետո զույգին կապկպել ու հեռացել: Արդյունքում` 87-ամյա ամուսինը խեղդվել էր, իսկ 79-ամյա կինը ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց:

87-ամյա Պետրոս Դեմիրջին Պոլսում հայտնի ոսկերիչ էր: