|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Արհեստական արյուն ստեղծելու փորձերը շարունակվում են: Մոտակա երկու տարվա ընթացքում գիտնականները կսկսեն փորձարկումներ իրականացնել նաև մարդկանց վրա. տեղեկացնում է Doctors.am-ը:
Եթե դրանք հաջող անցնեն, լաբորատորիաներում ստեղծված արյունը լայն տարածում կստանա: Գիտնականների կարծիքով` դա տեղի կունենա մոտակա տասնամյակի ընթացքում: Նրանք համարում են, որ իրենց աշխատանքը հիմնովին կփոխի արյան փոխպատվաստման խնդիրը:
Բրիստոլի համալսարանի մասնագետները պատրաստվում են ստեղծել բացասական ռեզուսով -0- խմբի համապիտանի արյուն, որը հարմար կլինի մարդկանց 98 տոկոսի համար: Արհեստական արյունը, ի տարբերություն դոնորական արյան, երբեք վարակ չի պարունակի: