|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Այս գիշեր` ժամը 03.55-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող` 1996թ. ծնված Սիմոն Ռաֆիկի Ճավրշյանը Շիրակի մարզի Փանիկ գյուղից էր:
Փանիկի գյուղապետ Հրաչիկ Սալնազարյանը Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, որ մահացած զինծառայողի ընտանիքն ապրում էր բավական ծանր սոցիալական պայմաններում, հայրն ու ավագ եղբայրը մեկնել էին ՌԴ` արտագնա աշխատանքի:
«Ձմռանը չէին եկել, հայր ու տղա գնացել էին Ռուսաստան, որ կարողանային իրենց կարիքները հոգալ: Մոր անունը Կարինե է, մեկ էլ տատ ունեն: Խելոք մարդիկ են, տատն էլ հիվանդ է, բայց գումար չունենալու պատճառով չի գնում բուժման: Մեծ եղբայրը ծառայել, վերադարձել էր, Սիմոնին էլ մեկ տարի էր մնում, որ գար բանակից: Լավ, խելոք, հայրենասեր երեխա էր: Հորը «դեպորտ» էին արել Ռուսաստանից, բայց մի կերպ, հազիվ-հազիվ կարողացավ փաստաթղթերը սարքել ու նորից գնալ Ռուսաստան, որ կարողանար աշխատել»,- ասաց գյուղապետը: