|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ օրեր առաջ կառավարությունում տեղի ունեցած այն խորհրդակցությանը, որի ընթացքում Վերահսկիչ պալատը ներկայացրել էր ուսումնասիրություններ Արագածոտնի և Կոտայքի մարզերի սոցիալական ծառայությունների և տարածքային գործակալությունների վերաբերյալ:
«Խորհրդակցության ընթացքում մանրամասն լսել ենք բոլոր կողմերին: Ինձ համար անընդունելի են այն արդարացումները, որոնք հնչում էին խորհրդակցության ժամանակ, դրանց մեծ մասն անհիմն են»,- ասաց վարչապետը:
Նա հանձնարարեց ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին` մարզպետների հետ քննարկել այդ հարցը:
«Ես համոզված եմ, որ կան դեպքեր, երբ պետք է այդ պաշտոնյաներին ազատել զբաղեցրած պաշտոններից և հանրությանը տեղեկացնել այդ ամենի մասին: Նաև` ինձ համար ընդունելի է Վերահսկիչ պալատի խորհրդի որոշումը, որ բոլոր սոցիալական ծառայություններում իրականացվեն ստուգումներ: Դա այն ոլորտն է, որտեղ անաչառությունը պետք է անպայման ապահովվի, ինչպես նաև` մնացած բոլոր ոլորտներում»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը: