կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-03 14:48
Սպորտ

«Ուլիս»-ը չի շարունակելու ելույթները Հայաստանի առաջնությունում

«Ուլիս»-ը չի շարունակելու ելույթները Հայաստանի առաջնությունում

Երևանի «Ուլիս»-ը չի շարունակելու ելույթները Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում ֆինանսական խնդիրների պատճառով: Այսօր ակումբի մամուլի ծառայությունը հանդես է եկեկ հայտարարությամբ, որում ասվում է.

«Դեռևս նախորդ տարվա նոյեմբերին «Ուլիս»-ը հայտնվեց ֆինանսական ծանր իրավիճակում: Թիմից հեռացան բոլոր արտասահմանցիները: Ակումբի ղեկավարությունը ամեն ինչ արեց թիմի ելույթները բարձրագույն խմբում ապահովելու համար: Վերջին երեք հանդիպումներում էլ «Ուլիս»-ը հանդես եկավ դուստր թիմի՝ «Ուլիս 2»-ի ֆուտբոլիստներով: 

Ձմեռային արձակուրդների ընթացքում շարունակվեցին աշխատանքները հովանավորների հետ: Ակումբի ղեկավարությունը բազմաթիվ անգամ բանակցություններ վարեց տարբեր կազմակերպությունների հետ թիմի ելույթները առաջնության երկրորդ հատվածում ապահովելու համար: Եղավ մի պահ, որ կածես թե ամեն ինչ ստացվեց: Սակայն ամեն ինչ ապարդյուն: «Ուլիս»-ի գլխավոր բաժնետեր Վալերի Հովհաննիսյանը այսօր ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշեց, որ այդպես էլ չհաջողվեց հաղթահարել ֆինանսական դժվարությունները.

«Ես ամեն ինչ արեցի, որպեսզի կարողանանք շարունակել մեր ելույթները: Սակայն ցավոք, ցանկությունը չհամապատասխանեց հնարվորություններին: Շատ եմ ափսոսում, որ այսպես ստացվեց: Մենք ստեղծել էինք մարտունակ թիմ, որ նախորդ առաջնությունում կարողացավ նոր երանգ հաղորդել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը: Եվ կրկնակի ցավ եմ ապրում, որ հիմա ստիպված ենք կասեցնել մեր իսկ գործնեությունը:Շնորհակալ եմ այն մարդկանց ովքեր մեզ օգեցին, շնորհակալ եմ նաև այն ֆուտբոլիստներին, ովքեր հանդես եկան մեր թիմի կազմում: Իհարկե ծանր հարված էր թիմի հեղինակությանը այն ինչ տեղի ունեցավ 2015 թվականի վերջին: Խաղադրույքներ կատարելու պատճառով կալանավորվեցին մեր թիմի աշխատակիցներ և դա իրոք մեծ ցավ էր ինձ համար: Բայց նույնիսկ այդպիսի իրավիճակում դեռ մտածում էինք, որ կշարունակենք խաղալ: Չստացվեց: Ստիպված եմ հայտարարել, որ «Ուլիս»-ը չի շարունակելու իր ելույթները բարձրագույն խմբի առաջնությունում»: