Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Դահուկասահքի Հայաստանի կանանց հավաքականն ավարտեց ելույթներն Ավստրիայում կայացած` Կենտրոնական Եվրոպայի երկրների տարածաշրջանային գավաթում:
Մրցումային առաջին օրը Հայաստանի 3 ներկայացուցիչներից` 1,2 կմ ազատ ոճի արագավազքում Լիլիթ Տոնոյանը 43-րդն էր, իսկ Կատյա Գալստյանը՝ 44-րդը` ընդհանուր 44 մասնակիցներից: Մինչև 20 տարեկանների պայքարում Աննա Մխիթարյանը զբաղեցրել է 70-րդ հորիզոնականը՝ 80 մասնակցից:
Ազատ ոճի 5 կմ տարածությունն Աննա Մխիթարյանը հաղթահարել է վերջինը՝ 46-րդը: 10 կմ չմշկային ոճում Լիլիթ Տոնոյանը 42-րդն է, իսկ Կատյա Գալստյանը՝ 39-րդը` ընդհանուր 44 մասնակցից: ՀԱՕԿ-ի լրատվության բաժինն այս մասին տեղեկացել է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայից:
Դասական վազքում Աննա Մխիթարյանը վերջինն էր մինչև 20 տարեկանների շարքում, իսկ մեծահասակների պայքարում Կատյա Գալստյանը 35-րդն էր, Լիլիթ Տոնոյանը՝ 38-րդը: