|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«ՀՀ կառավարության վերջին նիստերից մեկին մասնակցել է Պավել Սաֆարյանը, որից հետո հարցազրույց է տվել լրագրողներին։ Վերջինս հայտարարել է, թե անցյալ տարի հարկային եկամուտների պլանը 80 մլրդ դրամով թերակատարվել է, ինչի պատճառով կառավարությունը վարկային միջոցներ է ներգրավել։ Ըստ նրա, բյուջեի եկամուտների թերակատարման պատճառը ՀՆԱ-ի՝ նախատեսված ցուցանիշից ավելի ցածր ցուցանիշ ունենալն էր։ Սաֆարյանի այս հայտարարությունները լուրջ դժգոհության առիթ են դարձել համակարգի ներսում։ Մասնավորապես Բադրամյան 26-ում թեման քննարկել են այն կոնտեքստում, թե բյուջեն կատարվել է և անտրամաբանական է այս փուլում նման հայտարարություններ հնչեցնել։ Սաֆարյանի վարքագիծը թիմին «պադստավկա» անելու մասով, կասկածահարույց է թվացել վերևներին, և հիմա նրանք փորձում են հասկանալ՝ ում պատվերն է իրականացրել փոխնախարարը»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։