|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
«Ժամանակ» թերթը գրում է․ «Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած բացահայտումները կարող են հերթական սկանդալի պատճառ դառնալ։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն չարաշահումներ է հայտնաբերել նաեւ արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Կա հարուցված քրեական գործ, որով կան ձերբակալված նախկին պաշտոնատար անձինք, որոնց անունները գաղտնի են պահվում։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում է ԱԻՆ նախկին փոխնախարար Համլետ Աբրահամյանը, ով հայտնի է նաեւ «տառական» մականունով։ «Տառականը» ԱԻՆ-ում էր հայտնվել դեռեւս ԱԻ նախկին նախարար Արմեն Երիցյանի ժամանակ։
Երիցյանը Աբրահամյանին իր հետ ԱԻՆ էր տարել Ոստիկանության 6-րդ վարչությունից։ Մեզ հասած տեղեկություններով՝ ձերբակալված հաջորդ պաշտոնյան ԱԻՆ աշխատակազմի նախկին ղեկավար Գագիկ Հայրապետյանն է։ Նա այդ պաշտոնում էր 2016 թվականի հոկտեմբերից եւ ազատվեց այս տարվա մայիսի 17-ին կառավարության որոշմամբ։
Նույն տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվել է նաեւ ԱԻՆ ֆինանսական վարչության նախկին աշխատակցուհի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: