կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-09 15:30
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հերթական քաղաքական պատվերն է. Վարդևանյանը` Վազգեն Մանուկյանի մեղադրանքը լրացնելու մասին

Սա անմտություն է, հերթական քաղաքական պատվերն են կատարում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց պաշտպան Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի մեղադրանքը՝ ՔԿ կողմից լրացնելու հայտարարությունը։

«Այդ փաստը Վազգեն Մանուկյանի գործով այնքան ոչ էական հանգամանք է, որ ես դրան անդրադարձ չեմ կատարել։ Խոսքն այն մասին է, որ պարոն Մանուկյանը հրապարակավ հայտարարել էր՝ զինված ուժերը, գլխավոր շտաբն անօրինական հրաման չպետք է կատարեն»,-ասաց փաստաբանը։

Նա եզրակացրեց, որ, ըստ Քննչական կոմիտեի, անօրինական հրաման չկատարելու կոչը եւս իշխանությունը զավթելուն, բռնությամբ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված կոչ է։

Այս գործով նախաքննությունը 5 օրում ավարտելը նա զավեշտալի է համարում։

 «Ամեն դեպքում, ունենք այն, ինչ ունենք։ Միջնորդելու եմ անհապաղ կարճել քրեական գործը»,-վստահեցրեց Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մինչ այս նույնպես մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին։

2021թ. մարտի 9-ին որոշում է կայացվել`Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոխելու մասին, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով: Մեղադրանքը լրացվել է 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից հնչեցված կոչերով, որոնք ևս պարունակում են իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր: 

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօրվա նիստում մեկ շաբաթով հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։ Նիստին ներկա չէր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը տեղեկացրեց, որ նա վատառողջ է։ Հաշվի առնելով, որ առանց դատավարության մասնակից Սեյրան Օհանյանի լսումները չեն կարող շարունակվել, նիստը հետաձգվեց մինչև մարտի 16-ը՝ ժամը 13։00-ն։

Մանրամասն՝ տեսանյութում․