|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ Ժաննա Ստանկևիչը բրոնզե մեդալ է նվաճել European Judo Open Sofia միջազգային մրցաշարում. հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Հայաստանի ներկայացուցիչն առաջին գոտեմարտում առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Նայեկ Նորդմայերի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Ստանկևիչը հաղթել է հոլանդացի Բրիգիթ Էնտեին: Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը զիջել է թուրք Այսե Արկային: Բրոնզե մեդալի համար պայքարում Ստանկևիչը առավելության է հասել գերմանացի Մարիա Էրտլիի նկատմամբ:
Բրոնզե մեդալից բացի, Ժաննա Ստանկևիչը վաստակել է Ռիոյի օլիմպիական խաղերի ուղեգրի վարկանիշային 40 միավոր:
European Judo Open Sofia միջազգային մրցաշարը մեկնարկել է հունվարի 30-ին և կավարտվի 31-ին: