Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հրավերով Հայաստան են ժամանել Բելառուսի գործարարներ` հայ-բելառուսական գործարար համագործակցության խթանման նպատակով: Մասնավորապես` Հայաստանում են բելառուսական հրուշակեղենի, կաթնամթերքի, մսամթերքի, տեքստիլ արդյունաբերության, գյուղտեխնիկայի, քիմիական արդյունաբերության ոլորտները, անգամ` նեյրովիրաբուժության ոլորտը ներկայացնող կազմակերպություններ:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը նշեց, որ բելառուսական կազմակերպությունները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ: Դեսպանի խոսքով՝ Հայաստանն, օրինակ, լավ արդյունքներ կարող է գրանցել հատկապես գյուղմթերքի արտադրության ոլորտում, իսկ Բելառուսը՝ գյուղտեխնիկայի արտադրության, և այստեղ կարող են ձևավորվել լավ համագործակցության օրինակներ: Ըստ դեսպանի` հայ-բելառուսական տնտեսական համագործակցության ողջ պոտենցիալը արժանվույնս չի օգտագործվում, այնպես որ` պետք է ակտիվ աշխատել այդ համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ:
Դեսպանը նշեց, ոչ Մեծ Բրիտանիայի հետ Բելառուսի առևտրաշրջանառությունը կազմում է 3 միլիարդ դոլար, մինչդեռ Հայաստանի հետ 38 միլիոն դոլար է:
Հարցին, թե արդյո՞ք ԵՏՄ-ն օգտակար եղավ Բելառուսի տնտեսության համար, ինչը չենք կարող ասել Ռուսաստանի ու Հայաստանի պարագայում, դեսպանը նշեց, որ եթե Բելառուսը չմտներ ԵՏՄ, հետևանքները ԵՏՄ երկրների համար ավելի բացասական կլինեին, իսկ ԵՏՄ կազմում այդ երկրներին հաջողվում է միասնաբար դիմակայել արտաքին բացասական գործոններին:
Ի դեպ, դեսպանը կարևորեց Իրանի հետ Հայաստանի համագործակցությունը, որից կարող է շահել նաև Բելառուսը: