Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ղրիմի բնակիչները միայն ուրախ կլինեն, եթե Բելառուսի և թերակղզու միջև ուղիղ թռիչքները վերագործարկվեն: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում։
«Եթե Ալեքսանդր Գրիգորևիչը (Լուկաշենկո) նման որոշում կայացնի, մենք միայն ուրախ կլինենք: Եվ ես վստահ եմ, որ Բելառուսի բնակիչները ուրախ կլինեն այցելել ռուսական Ղրիմ»,- ասել է նա:
Աքսյոնովի խոսքով՝ սա ներկայումս քննարկվող միակ միջազգային ուղղությունը չէ: Ղրիմը սպասում է նաև Հայաստանից թռիչքներ սկսելու վերաբերյալ որոշմանը:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Սիմֆերոպոլի և Երևանի միջև նախատեսվում են կանոնավոր թռիչքներ: Սակայն անցյալ տարի ՀՀ իշխանությունները չէին հաստատել այս տեղեկությունը։ «Գուցե իրավիճակը փոփոխությունների ենթարկվի՝ հաշվի առնելով անդրկովկասյան հանրապետության հասարակական-քաղաքական դիսկուրսում Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու թեմայի ի հայտ գալը»,- հայտնում է EAdaily-ն։