Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Գերմանական Բունդեսլիգայի 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց Մենխենգլեդբեխի «Բորուսիա»-ին: Հանդիպման հաշիվը 40-րդ րոպեին բացեց Մարկո Ռոյսը: 50-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, որից 8 րոպե անց տանտերերը կրճատեցին հաշվի տարբերությունը: 75-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո Գյունդոգանը հաշիվը դարձրեց 1:3:
Այս հաղթանակից հետո «Բորուսիա»-ն շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: Տուխելի թիմն իր ակտիվում ունի 41 միավոր և առաջատար «Բավարիա»-ից հետ է մնում 8 միավորով: