|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Եվրոպա լիգայի խաղարկության փլեյյ-օֆֆ փուլում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվելիս 4:3 հաշվով առավելության հասավ նորվեգական «Օդդ»-ի նկատմամբ: Հատկանշական է, որ արդեն 22-րդ րոպեին հյուրերը պարտվում էին 3:0 հաշվով: Մինչ ընդմիջման գնալը Օբամեյանգը կրճատեց հաշվի տարբերությունը: 2-րդ խաղակեսի 2-րդ րոպեին Կագավան հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի, իսկ 76-րդ րոպեին Օբամեյանգը դառնալով դուբլի հեղինակ հավասարեցրեց հաշիվը: Հանդիպման վերջակետը դրեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 85-րդ րոպեին գլխի հարվածով գրավեց նորվեգական թիմի դարպասը: