| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ղազախստանի Ալմաթի քաղաքում 2016թ. հունվարի 13-ից 18-ը կազմակերպված Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային Հայաստանից մասնակցել է 22 աշակերտ: Մեր աշակերտները, շարունակելով նախորդ տարի արձանագրած մեդալների շքերթը, 2016 թվականը ևս սկսել են հաղթական մեկնարկով՝ արժանանալով 16 մեդալի՝ 3 ոսկի, 6 արծաթ և 7 բրոնզ: 
 ՀՀ դպրոցականների թիմից մեդալների են արժանացել՝
 •Էդուարդ Գոմկցյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դաս., մաթեմատիկա, ոսկի,
 •Աշոտ Մաթևոսյան- Քվանտ վարժարան, 12-րդ դասարան, ֆիզիկա, ոսկի,
 •Արսեն Համբարձումյան- Ֆոտոն վարժարան, 12-րդ դասարան, մաթեմատիկա, արծաթ,
 •Վահագն Ալթունյան - Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դաս., մաթեմատիկա, բրոնզ,
 •Հովհաննես Սահակյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դաս., մաթեմատիկա, բրոնզ, 
 •Միքայել Մկրտչյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 11-րդ դաս., ֆիզիկա, բրոնզ:
 Լրացուցիչ՝
 •Հրաչյա Բաբուջյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դաս., ֆիզիկա, արծաթ,
 •Սևակ Աբրահամյան- Քվանտ վարժարան, 12-րդ դասարան, մաթեմատիկա, բրոնզ,
 •Ալեքսանդր Կարալյան- Քվանտ վարժարան, 10-րդ դասարան, մաթեմատիկա, բրոնզ,
 •Էդվարդ Խալաֆյան- Քվանտ վարժարան, 12-րդ դասարան, ֆիզիկա, բրոնզ:
 Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 7 աշակերտից բաղկացած թիմը թիմային հաշվարկով գրավել է հինգերորդ տեղը՝ արժանանալով երրորդ կարգի միցանակի: Ֆիզմաթ դպրոցի թիմից մեդալների են արժանացել՝
 •Նարեկ Խանդանյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դաս., մաթեմատիկա, արծաթ,
 •Սերգեյ Ներսիսյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 11-րդ դաս., մաթեմատիկա, արծաթ, 
 •Էդգար Վարդանյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դասարան, ֆիզիկա, ոսկի,
 •Արա Մամբրեյան - Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դասարան, ֆիզիկա, արծաթ,
 •Մուշեղ Շահինյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դասարան, ինֆորմատիկա, արծաթ,
 •Կարեն Մկրտումյան- Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դաս., ինֆորմատիկա, բրոնզ:
 Հայաստանը ներկայացնող թիմերի ղեկավարներն են՝ Սմբատ Գոգյանը /մաթեմատիկայի հանրապետական հանձնաժողովի նախագահ/ և Ռոբերտ Զոհրանյանը /Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ/: