Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2013 թվականին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած Ժաուտիկովյան 9-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող` Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի թիմն արժանացել է 6 մեդալի՝ 3 արծաթե և 3 բրոնզե. yerkir.am-ին տեղեկացրին ԿԳՆ-ից:
Օլիմպիադային մասնակցել են 13 երկրի 39 թիմ՝ 350 մասնակցով:
2013 թվականի հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակների մեկնարկը տվել են ֆիզմաթ դպրոցի սաները՝
Մինասյան Էդգար` մաթեմատիկա, 11-րդ դասարան, արծաթե մեդալ
Հովսեփյան Նարեկ` մաթեմատիկա, 12-րդ դասարան, արծաթե մեդալ
Պետրոսյան Ալեքսանդր` ֆիզիկա, 12-րդ դասարան, բրոնզե մեդալ
Հովհաննիսյան Ռազմիկ` ֆիզիկա, 12-րդ դասարան, բրոնզե մեդալ
Սահակյան Ալբերտ`ցինֆորմատիկա, 12-րդ դասարան, արծաթե մեդալ
Համբարձումյան Կարեն`ցինֆորմատիկա, 12-րդ դասարան, բրոնզե մեդալ
Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը արժանացել է օլիմպիադայի կազմկոմիտեի կողմից սահմանված դիպլոմի: