| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իսպանիայի Գրանադա քաղաքում սեպտեմբերի 6-20-ը ընթանում էր հրաձգության աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Մասնակից հայ հրաձիգներից 7-ը, թեեւ մասնակցում են երիտասարդական տարիքային խմբում, սակայն պատանիներ են: Աշխարհի առաջնությունը հրաձգության առաջին մրցաշարն էր, որտեղ խաղարկվում էին 2016թ.-ի օլիմպիական ուղեգրեր:
Երեկ` սեպտեմբերի 19-ին, Հրաչիկ Բայաբայանը մասնակցել է 50մ, հրացան՝ 3 դիրքից (պառկած՝ 40 կրակոց, ծնկած՝ 40 կրակոց, կանգնած՝ 40 կրակոց) վարժությանը և որակավորման փուլում 52 մրցակցից՝ 1163 միավորով գրավել 7-րդ տեղը: Նույն միավորն են խոցել չինացի և ֆրանսիացի մարզիկները, սակայն Հրաչիկը նրանց շրջանցել է կենտրոնական տասերի առավելությամբ: 1163 միավոր խոցելն արդեն կարելի է հաղթանակ համարել, սակայն եզրափակիչում մեր հայրենակցին չի հաջողվել բարելավել դիրքերը և մրցումն ավարտել է` մնալով 7-րդ հորիզոնականում:
Օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանի հաջողություններից հետո հայ մարզիկներից ոչ ոք այս վարժությունում չէր կարողացել նման բարձր արդյունք ցույց տալ: Հրաչյա Պետիկյանը Բարսելոնայում, որտեղ դարձավ օլիմպիական չեմպիոն, որակավորման փուլում խոցել էր 1169 միավոր:
25մ, փոքր տրամաչափի ատրճանակ վարժությունում Զավեն Իգիթյանը խոցել է 557 միավոր և 32 մրցակցից գրավել 29-րդ տեղը:
Այսքանով ավարտվեց Աշխարհի առաջնությունը, այսօր տեղի կունենա փակման արարողությունը, և մեր մարզիկները վաղը՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին կժամանեն Երևան` աշխարհի առաջնությունից բերելով 5 մեդալ:
Հիշեցնենք, որ 10մ, օդամղիչ հրացան (60 կրակոց) երիտասարդ տղաների պայքարում Հրաչիկ Բաբայանը նվաճել է արծաթե մեդալ, 10մ, վազող թիրախ (20+20 կրակոց) երիտասարդ աղջիկների պայքարում Լիլիթ Մկրտչյանը նույնպես արժանացել է արծաթե մեդալի, նույն վարժության տղաների (30+30 կրակոց) պայքարում Ռազմիկ Մինասյանը նվաճել է բրոնզե մեդալ, 10մ, վազող թիրախ՝ խառը վազք (2x20 կրակոց) և 10մ, վազող թիրախ (20+20 կրակոց) վարժություններում տղաների թիմը՝ Ռազմիկ Մինասյան, Շանթ Սարգսյան և Հովհաննես Խաչատրյան, դարձել է կրկնակի բրոնզե մեդալակիր:
Աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնում էին.
| 
 Հրաչիկ Բաբայան (հրացան)  | 
 Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան  | 
| 
 Զավեն Իգիթյան (ատրճանակ)  | 
 Հրաձգության հանրապետական մարզադպրոց անձնական մարզիչ՝ Խորեն Իգիթյան  | 
| 
 Հովհաննես Խաչատրյան (վազող թիրախ)  | 
 Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոց անձնական մարզիչ՝ Էդիկ Գաբրիելյան  | 
| 
 Շանթ Սարգսյան (վազող թիրախ)  | 
 Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան  | 
| 
 Ռազմիկ Մինասյան (վազող թիրախ)  | 
 Հրաձգության հանրապետական մարզադպրոց անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան  | 
| 
 Լիլիթ Մկրտչյան (վազող թիրախ)  | 
 Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան  | 
| 
 Քրիստիան Լաուեր (հրացան)  | 
 Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան  | 
| 
 Սևակ Արշակյան (ատրճանակ)  | 
 Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց անձնական մարզիչ՝ Նոռա Նիկողոսյան  | 
Մեր մարզիկները մասնակցում էին Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի, մարզիչներ Խորեն Իգիթյանի և Գագիկ Մելոյանի մարզչական ղեկավարությամբ: