կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-05 22:30
Հասարակություն

Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է հայրենիք

Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է հայրենիք

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բազմազավակությունը խթանելու նպատակով մշակել է նոր օրենքի նախագիծ՝ «Բազմազավակ ընտանիքների մասին»։ Ըստ նախագծի՝ նախատեսվում է 4 և ավել երեխա ունեցող ընտանիքներին տրամադրել մի շարք աջակցություններ, մասնավորապես դրամական աջակցություն առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի (բնակելի տան) տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում։

Օրենքի նախագիծը քննարկման է դրվել e-draft.am-ում՝ մարտի 2-ից։ Նախագծի վերաբերյալ բազմաթիվ քաղաքացիների մոտ հարցեր են առաջացել։ Մասնավորապես, արդյոք այդ աջակցությունը վերաբերելու է սոցիալական բոլոր խմբերին, նախագիծն օրենք դառնալուց հետո այն հետադարձ ուժ ունենալու է, թե՞՝ ոչ, այսինքն այս աջակցությունից կկարողանան օգտվել արդեն 4 և ավելի երեխաներ ունեցող ծնողները։ 

Քաղաքացիները որպես դիտարկում նշում են, որ նախ պետք է խթանել, որ զույգը ցանկանա 2-րդ, 3-րդ երեխան ունենալ, ապա նոր միայն մտածել 4-րդի մասին։ 

Նախագծով հստակեցված չէ նաև թե օրենքի ուժ ստանալու դեպքում ֆինանսական ինչ ծանրաբեռնվածություն կլինի այն բյուջեի վրա՝ տարեկան կտրվածքով։

ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով օրենքի նախագծին՝ տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նշեց, որ այս նախագծի ներկայացման ժամկետները սահմանված էին Սահմանադրության անցումային դրույթներով, որը խախտվել է գրեթե 2 տարի. «2018թ-ի ապրիլ-մայիսին արդեն, երբ սահմանադրությունը ուժի մեջ մտավ, այս օրենքը պետք է լիներ ընդունված։ Բազմազավակ ընտանիքների աջակցությունը նախատեսված է սահմանադրությամբ, ի դեպ ասեմ, որ 2018թ-ին նախագիծն արդեն շրջանառված էր և Ազգային ժողով էր ներկայացվել ուղղակի այդ քաղաքական փոփոխություններով պայմանավորված չընդունվեց նախագիծը և այդպես էլ մինչև այս պահը»։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է հիմա բերվել նախագիծը՝ Ավետիսյանը նշեց. «Սա հերթական պոպուլիզմն է, այսինքն քաղաքական իրենց շահից դրդված սիրաշահելու մոտեցում է»։

Նա նշեց, որ ըստ էության մենք մտել ենք ժողովրդագրական ճգնաժամի փուլ, իսկ այս նախագծով իրենք ուզում են խլացնել ժողովրդագրական այն խնդիրները, որոնք վրա են հասել Հայաստանին. «Ունենք մահերի աննախադեպ աճ, ծնելիության աննախադեպ նվազում, ամուսնությունների թվի նվազում, արտագաղթ և նաև արտագաղթի էական մեծ, բարձր ռիսկ, որը մենք ունենալու ենք։ Այսպիսի իրավիճակում նույնիսկ շատ ակնհայտ է, որ որպես այս խնդիրների պոպուլիստակն փաթեթավորում, այս նախագիծը բերեցին օրակարգ»։

Նրա խոսքով այս նույն նախագիծը, որ կար 2018թ-ին «քոփի փաստի» գործիքն օգտագործելով դրել են շրջանառության մեջ։ 

«Պիտի թիրախավորվի 3-րդ և հաջորդ երեխան, այսինքն այս կերպ ասած պետական աջակցության ներքո պիտի լինեն նաև 3 երեխա ունեցողները, քանի որ 3-րդ երեխայից սկսած արդեն բնական աճ ենք մենք ունենում և իրականում այսօր 3-րդ երեխա ունենալու խնդիրը կա և փաստացի թիրախի կենտրոնում պետք է լիներ։ Եթե ուզում են իրականում ժողովրդագրական խնդիր լուծել, ապա պետք է թիրախավորեն 3-րդ և հաջորդ երեխան։ 

Ընդհանուր առմամբ այս ծրագիրը բարի ցանկությունների ամբողջություն է, որովհետև ուղղությունները նշված են ըստ էություն, բայց ծրագրում ասում է, որ դրանց չափերը, աջակցության պայմանները կորոշի կառավարությունը։ Մեծ հաշվով օրենքով որևէ պարտավորություն չկա, վաղն էլ կառավարությունը կասի փող չկա, սոցապ նախարարն էլ կասի դե լավ թող մնա հաջորդ տարի։ Այսինքն օրենքով պետք է հստակ ամրագրվի այդ աջակցության ամբողջ էությունը և այդ նյուանսն ամենակարևորն է, այսինքն պետք է հստակ լինի, թե ինչ է որպես պարտավորություն պետությունը վերցնում իր վրա»,- ասաց նա։