|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հրանտ Դինքի սպանության մեղավորներից մեկը` Էրհան Թունջելը (մականունը`«Մեծ ախպեր»), STAR պարբերականին հարցազրույց է տվել եւ, ըստ radikal.com-ի, ասել. «Չեմ փախչում»:
Նա տեղեկացրել է նաեւ, որ ՄԻԵԴ-ում պաշտպանական ճառը ներկայացնելուց հետո` 15 օրվա ընթացքում, կներկայանա իրավապահ մարմիններին: Էրհան Թունջելը նշել է, որ այս գործը «Էրգենեկոնից» վեր կառույցի գործ է, և ոչ թե կառավարությանը, այլ ոստիկանությանը պետք է հարցաքննել:
«Բոլորը գիտեին, որ Դինքին սպառնում են, բայց չկանխեցին: Ես հիմա «Կարմիր երկուշաբթի»-ն եմ գրում»,- ասել է Թունջելը: