Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են ցուցմունքներ տալ:
Երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այդ կապակցությամբ մի շարք հայտարարություններ է արել Haberturk-ի հետ զրույցում:
Նշելով, որ Դինքի հետ ծանոթացել է ակադեմիական կյանքի ընթացքում, Դավութօղլուն ասել է. «Նրան սիրում, հարգում էի: Շատ համաժողովների միասին ենք մասնակցել: Նրա սպանությունը պատահական չէ: Երբեք չեմ մոռանա այդ օրը: Երբ լուրն ստացա, շատ նեղվեցի: Այդ ժամանակ (2007թ.-ին) Աբդուլլահ Գյուլը արտաքին գործերի նախարարն էր, զանգահարեցի նրան և խնդրեցի, որ մեր դեսապաններն անձամբ ամբողջ սփյուռքին Ստամբուլ հրավիրեն` հուղարկավորությանը մասնակցելու: Եկածները թվում կային այնպիսի մարդիկ, ովքեր խիստ դեմ էին մեզ: Նրանց հետ գաղտնի հանդիպումներ ունեցա, և նրանք ինձ ասացին` չգիտեինք Թուրքիայի` այսպիսին լինելու մասին: Երկու ժողովուրդների` Հրանտ Դինքին տեր կանգնելն ու այս պետության հրավերը նրանց զարմացրեց: Մենք պետք է կոտրենք այս տաբուները»:
Հարցին, թե հնարավո՞ր է հանդիպի Հրանտ Դինքի ընտանիքի հետ, Դավութօղլուն պատասխանել է` հնարավոր է:
«Ես, օրինակ, Մահչուպփյանին ոչ թե նրա ինքնության, այլ նրան վստահելով եմ իմ գլխավոր խորհրդական նշանակել: Հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է, որ մեր հայ քաղաքացին նման կարևոր պաշտոն է ստանում: Ինչպես նշեցի, սա կապված է նրա` ինտելեկտուալ անձնավորություն լինելու հետ»,- ասել է Դավութօղլուն: