|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Կառավարության այսօրվա նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին խնդրեց ներկայացնել երկրում սուր շնչառական հիվանդությունների վիճակագրությունը:
Նախարարը զեկուցեց, որ այս օրերին սուր շնչառական հիվանդությունների զգալի աճ է նկատվում: «Այս պահին սուր շնչառական հիվանդություններով հիվանդանոցներում բուժվում է 948 հիվանդ, կա թոքաբորբով 420 հիվանդ: 114 հղի գտնվում է հսկողության ներքո, որոնցից 38-ը թոքաբորբով հղիներ են: Սուր շնչառական հիվանդություններով հոսպիտալացվածներից 796-ը երեխաներ են: Հարյուրավոր հիվանդներ բուժվել են և վերադարձել տուն»,- ասաց նախարարը:
Նա ցավով արձանագրեց, որ եղել են մահվան դեպքեր, որոնցից երեքը գնացվել է նախորդ տարվա վերջին, իսկ ութը այս տարեսկզբին:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Արմեն Մուրադյանը կրթության և գիտության նախարարին առաջարկեց մեկ շաբաթով ևս հետաձգել դպրոցների և մանկապարտեզների գործունեությունը:
Վարչապետը կրթության և գիտության նախարարին հանձնարարեց կարգավորել այդ հարցը: