կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-09 22:30
Առանց Կատեգորիա

Պարետի որոշմամբ՝ 3 օրով արգելվել է Երեւանի երկու մանկապարտեզների գործունեությունը

Պարետի որոշմամբ՝ 3 օրով արգելվել է Երեւանի երկու մանկապարտեզների գործունեությունը

Պարետի որոշմամբ՝ 3 օրով արգելվել է Երեւանի երկու մանկապարտեզների գործունեությունը։

Որոշման մեջ, մասնավորապես, նշված է.

«ՀՀ պարետը որոշում է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ կիրառվող սահմանափակման վերաբերյալ։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով եւ որոշման հավելվածի 20-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2020 թվականի մայիսի 22-ի N 60-Ա հրամանի հիման  վրա 2020 թվականի հունիսի 8-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 3 օրով արգելել Երեւանի Էրեբունի վարչական շրջանի «Երեւանի հ. 67 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:

2. 3 օրով արգելել «Երեւանի հ. 127 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին եւ 2-րդ կետերում նշված ՀՈԱԿ-ներին սույն որոշման մասին տեղեկացումը։

4. ՀՈԱԿ-ների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին եւ 2-րդ կետերի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասված է որոշման մեջ»։