Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչպիսի տնտեսական տարի է սպասվում Հայաստանին:
Խոսելով արտահանման խնդիրների մասին` պատգամավորը նշեց, որ եթե 2014-ին ներմուծումը կրճատվեց 20-30 տոկոսով, ապա ուրախությամբ կարելի է նշել, որ 2015-ին` ընդամենը 2-3 տոկոսով:
«Արտահանման հնարավորությունները զուգահեռ չեն ներմուծման հնարավորությունների տեմպերին: Պետք է փորձենք աշխատել տեղական մարզային կառույցների հետ արտահանումը խթանելու նպատակով, որովհետև կարծում եմ, որ բոլոր կապերը չէ, որ օգտագործվում են, պետք է գտնել արտահանումը դիվերսիֆիկացնելու հնարավորություններ»,- ասաց Գագիկ Մինասյանը:
Նա կարծիք հայտնեց, որ դեպի Ռուսաստան գյուղատնտեսական մթերքի արտահանման բոլոր հնարավորությունները Հայաստանում չեն օգտագործվում. դրա իրացման հնարավորությունները կան, պարզապես պետք է համապատասխան ներդրումներ կատարվեն, և ապրանքաքանակի ինտենսիվությունը այնպիսին լինի, որ Ռուսաստանը սովորի այդ ապրանքին ու սկսի սպասել այդ ապրանքի մատակարարմանը:
Միաժամանակ, պատգամավորը հավելեց, որ թեև Ռուսաստանի շուկայում բաց է մնում նախկինում Թուրքիայից բերվող գյուղմթերքի տեղը, սակայն պետք է հաշվի առնել, որ այդ շուկայի վրա է ներկայումս աշխատում Միջին Ասիայի և Ադրբեջանի գյուղատնտեսությունը: Երկրորդ բացասական գործոնը արտահանման համար ռուբլու արժեզրկումն է, որը դժվարացնում է կանխատեսումները` ֆինանսական կայունության առումով: