|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Արցախից օկուպացված Քարվաճառի շրջանում տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումների՝ հատուկ տեխնիկայի ներգրավմամբ, ինչպես նաև ԱԻՆ աշխատակիցների մասնակցությամբ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում գտնվել է ավագ լեյտենանտ Բագիրով Ֆուադ Ալլահվերդիի դին. հայտնում է ադրբեջանական ՊՆ-ն:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Քարվաճառում եղանակային պայմանների կտրուկ փոփոխության և ձնաբքի պատճառով ադրբեջանական բանակի չորս զինծառայողներ՝ ավագ լեյտենանտ Բագիրով Ֆուադ Ալլահվերդի օղլուն, կրտսեր սերժանտ Հուսեյնով Ջավադ Ռաուֆ օղլուն, զինվոր Հուսեյնով Մաշալլահ Ռովշան օղլուն և զինվոր Քերիմով Յասին Յավեր օղլուն կորել էին: