|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում՝ «BEKO» կենցաղային տեխնիկայի խանութի դիմաց, բախվել են 25-ամյա Հակոբ Միքայելյանի վարած Porsche Cayenne մակնիշի 34 QP 765 համարանիշի և 70-ամյա Վալերիկ Քամալյանի վարած, թիվ 63 երթուղին սպասարկող Газель մակնիշի 0481 Տ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներին առաջին իսկ պահից օգնության են հասել «BEKO» խանութի աշխատակիցները, ովքեր մինչ շտապ օգնության օպերատիվ ժամանումը, խանութում առաջին օգնությունն են ցուցաբերել վիրավորներին:
Մանրամասները՝Shamshyan.com-ում: