Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Սեպտեմբերի 29-ին` ժամը 17.05-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Ալավերդի-Բագրատաշեն հատվածում՝ «Սառնաղբյուր» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածում (17-րդ կմ) բախվել են «ԳԱԶ-3110» մակնիշի 19 OS 385 և «ԶԻԼ» մակնիշի 512 LL 36 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Տուժածները՝ 1979 թ. ծնված Ա. Ա.-ը և 1987 թ. ծնված Հ. Փ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Ալավերդու ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: