|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Սեպտեմբերի 5-ին, ժամը 02.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 21/2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 35 VO 051 և «Լեքսուս GX» մակնիշի 054 GO պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները «Օպել»-ի վարորդ` 1975 թ. ծնված Ա. Ղ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: